A
A
Ծանրորդուհիները խաղարկեցին մեդալները
Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի դահլիճում կայացավ ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, մրցումներին մասնակցել է 27 մարզուհի: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Շուշան Հակոբյանը (58 կգ), Իզաբելա Յայլյանը (63), Սոնա Պողոսյանը (69 կգ), Արեւիկ Պապիկյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ): Այսօր մեկնարկել է տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում է մոտ 80 ծանրորդ: Առաջինը հարաբերությունները կպարզեն 56 կգ եւ 62 կգ քաշային ծանրորդները: