Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Երեւանում

Սպորտ
sport-hajastan-211

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 25-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի այդ տարիքային ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այդ խաղով Հայաստանի երիտասարդական հավաքականը կսկսի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական փուլի նախապատրաստությունը: Հիշեցնենք, որ մեր մինչև 21 տարեկանների հավաքականը ընդգրկվել է ընտրական E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի երիտասարդական թիմերը: