Կրճատվել են ծիրանի արտադրության ծավալները (տեսանյութ)
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմել է 463.331 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուներինը կազմել է 458.497 մարդ, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներինը ՝ 4834 մարդ։ Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 35.833 դրամ։ «Այս նպաստառուներից 3071 աշխատող նպաստառուներն են»,- այսօր ասուլիսին նշեց սոցիալական ապահովության և բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը։ Անդրադարձ եղավ նաեւ պտուղ-բանջարեղենի ծավալներին։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսության բաժնի պետ Արսեն Ավագյանի՝ 2014թ-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի ծավալների անկում է գրանցվել. դա պայմանավորված է եղել հիմնականում ցրտահարություններով, որը հիմնականում ազդել է ծիրանի արտադրության ծավալների վրա և նախորդ տարվա համեմատ անկումը կազմել է շուրջ 13 տոկոս։