Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը գիտի՝ ինչպես կայունացնել ռուբլին

Քաղաքականություն
putin3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով է հանդես գալիս: ՌԴ նախագահի ամենամյա ուղերձի արարողությունը Կրեմլի Գեորգիևյան սրահում է: Պուտինի ուղերձը ունկնդրելու համար Գեորգիևյան սրահ են հրավիրվել 1100 հյուրեր, որոնց թվում նաև՝ Պետդումայի պատգամավորներ և կառավարության անդամներ: ՌԴ նախագահը իշխանություններին կոչ է արել վերահսկել շուկայում սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները։ Պուտինը գտնում է, որ ազգային փոխարժեքի արժեզրկումը բարձրացնում է հայրենական ընկերությունների մրցակցությունը։ «Առաջիկա 3-5 տարիներին մենք պետք է ապահովենք մարդկանց որակյալ եւ մատչելի դեղամիջոցներով ու մթերքով»,- հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահը Ռուսաստանի բանկից կոշտ գործողություններ է պահանջում։ Նա վստահեցնում է, որ Ռուսաստանի բանկը շարունակում է պահպանել արժեզրկվող ռուբլու կուրսի ազդեցությունը։ Պուտինը նշեց, որ իշխանությունները գիտեն, թե իրականում ովքեր են այդ սպեկուլյանտները, ում պատճառով ռուբլին արժեզրկվում է, եւ որ իշխանությունները նրանց վրա ազդելու լծակներ ունեն։ Ռուսաստանը կարող է կիրառել ոչ ստանդարտ որոշումներ երկրի պաշտպանունակությունը ապահովելու համար` ասում է Պուտինը. «Ռուսաստանի նկատմամբ ոչ ոք չի կարող ունենալ ռազմական գերակայություն»։ Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել այս հարցում եւ չի գնա ինքնամեկուսացման ու թշնամիների փնտրտուքի ճանապարհով։