Դպրոցի մի մասը կտրամադրվի էկոպարեկներին
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Մուշ-2 թաղամասում գտնվող դպրոցի նկուղից՝ 311.64 քառ. մետր մակերեսով, 1-ին և 2-րդ հարկերից՝ 633․54 քառ. մետր մակերեսով տարածքները, 35․14 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և հողատարածքը տրամադրվելու է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը։
2024 թվականի հունվարի 1-ից գործում է ծառայությունը, որը «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով ստանձնել է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության իրականացման գործառույթները։
Գործադիր մարմին ներկայացված նախագծով հիմնավորում են, թե ինչու է անհրաժեշտ այն ընդունելը։ Ըստ հիմնավորման՝ Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության և Գյումրու տեղամասի տեղակայման, վարչության ու տեղամասի աշխատակիցների համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ կստեղծվեն։
Սակայն Էկոպարեկային ծառայությանն ամրացվող շինությունների մակերեսները հստակ որոշելու համար անհրաժեշտ է կատարել շինության և հողամասի չափագրություն, իսկ առանձնացված գույքի գնահատումն անհրաժեշտ է հետագայում հաշվեկշռում հաշվառելու նպատակով։ Ի դեպ, դպրոցի գույքի սկզբնական արժեքը կազմում է 99 մլն 280 հազար դրամ: