Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գերմանիայից Հայաստան են օդային ճանապարհով ներմուծվել հոլշտեյն ցեղատեսակի տոհմային երինջներ (տեսանյութ)

Գերմանիայից Հայաստան են օդային ճանապարհով ներմուծվել հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ։ Սա Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օդային ճանապարհով ներմուծման առաջին դեպքն է, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 
 
Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։ Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։