Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղղաթիռի խոցումը՝ արտաքին ուժերի խրախուսման հետեւա՞նք (տեսանյութ)

Քաղաքականություն
8JoBB0iDBTM

Նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումը արտաքին ուժերի կողմից խրախուսվող մոտեցում է։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը պնդում է, սա միայն ենթադրություն չէ։ « Ընդհանրապես այդ ուժային կենտրոնի ցանկությունն է այստեղ լարել իրավիճակը։ Ես այդպես եմ տեսնում իրենց իսկ դիրքորոշումից։ Մեթյու Բրայզան մեղադրեց Հայաստանին։ Փաստացի ագրեսորին պաշտպանեց եւ ասեց մեր ուզածն է այն, ինչ-որ արել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոս Գիմիշյանը։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի բացառում, որ այս սրացումը ձեռնտու էր թե ԱՄՆ-ին եւ թե Ռուսաստանին. «Չի բացառվում, որ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից շեղելու համար, Հայաստանում նորից վերսկսեն լայնամասշտաբ պատերազմներ»։   Նա նաեւ շեշտում է, որ Ռուսաստանը,առավել եւս, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, իրավունք չուներ զենք վաճառել հակամարտող երկրներին։ Մինչդեռ ադրբեջանական կողմը չի ժխտել, որ հայկական ուղղաթիռը խոցվել է հենց ռուսական զենքով։ Նոյեմբերի 12-ին տեղի ունեցածը բանախոսները որակում են սադրանք, բայց նաեւ համարում են մեր անփույթ գործելակերպի արդյունք։ Բոլոր դեպքերում՝ Ադրբեջանի արարքն անպատասխան չպետք է մնա։ «Որ Ադրբեջանը հասկանա, որ ամեն մի այդպիսի քայլին դիմելուց հետո, ինքը կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ»,- ասում է Սոս Գիմիշյանը։ Իսկ Պետրոս Մակեյանը ավելացնում. «94 թվականից ադրբեջանցիները պարտված են եւ անընդհատ փորձում են այդ հոգեվիճակից դուրս գալ, հուլիս-օգոստոսյան միջադեպին քթները լավ տրորվեց»։ Առայժմ Ադրբեջանը հնարավորություն չի տալիս վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների մարմինները: Ուղղաթիռն ընկած է չեզոք հատվածում, որն անընդհատ գնդակոծվում է։