A
A
Աջափնյակ, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում ապամոնտաժվել է 91 գովազդային վահանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱջափնյակ, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում ապամոնտաժվել է 91 գովազդային վահանակ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հեռացվել են այն վահանակները, որոնք տեղադրված էին առանց համապատասխան թույլտվության կամ չէին համապատասխանում Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։ Աշխատանքները շարունակական բնույթ են կրում։