Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնար Շալանդը չի վերադարձել Հայաստան

Սպորտ
shaland

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Պորտուգալիայի հետ խաղից հետո ոչ թե վերադարձել է Հայաստան, այլ մեկնել է Իտալիա: Պատճառը եղել է ոչ թե անձնական, այլ` գործնական: Շվեյցարացի մասնագետը ցանկացել է այսպես ասած. կենդանի դիտել նոյեմբերի 18-ին, Ջենովայում նախատեսված Իտալիա – Ալբանիա ընկերական հանդիպումը, քանի ոչ իր հաջորդ ախոյանը ալբանացիների գլխավոր մարզիչ Ջիովանի Դի Բիազին է: Սակայն դա կարող է դառնալ Բեռնար Շալանդի վերջին «հետախուզությունը», քանի որ նրան լուրջ առանձնազրույց է սպասվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: «Պորտուգալիայի խաղից հետո ես չեմ զրուցել Շալանդի հետ, քանի որ շատ վրդովված էի: Սակայն երբ նա վերադառնա Իտալիայից, ապա կհանդիպեմ եւ կզրուցեմ: Բնականաբար, եթե ինքը չընդունի իմ կարծիքը, իսկ ես իմ տեսակետն ունեմ Պորտուգալիայի խաղի մասին, ապա դրանից հետո վերջնական որոշում կկայացնեմ» - երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՖՖ նախագահը: Թե երբ կկայանա Ռուբեն Հայրապետյանի եւ Բեռնար Շալանդի առանձնազրույցը, հայտնի չէ, սակայն ամփոփելով մամուլի ասուլիսը, կարելի է ենթադրել, որ ՀՖՖ նախագահին չի գոհացնում ոչ մեր հավաքականի ցույց տված ֆուտբոլը, ոչ էլ արդյունքները: