Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ պետք է հույսի եւ հավատի նախարարություն

Քաղաքականություն
5ebc17a19e151e01405afc521b4088e4

ԱԺ-ում այսօր, երբ քննարկվում էր Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը առաջարկեց նախարարությունների վերամիավորման եւ նոր՝ Միջազգային տնտեսական բարեփոխումների եւ ինտեգրման նախարարության փոխարեն, ստեղծել «Հույսի եւ հավատի» նախարարություն. «Դրանց բացակայության արդյունքում է, որ այսօր իրականանում է լայնամասշտաբ արտագաղթ»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու այս փոփոխություններին: