A
A
«Ռիչ Քոմփյութերսը» պետբյուջե կվճարի 10,5 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ
«Էյջ-Թի Էլեքթտրոնիքս» ընկերությունը եւս («Ռիչ Քոմփյութերս») դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը: Դատարանը Հանձնաժողովի որոշումը թողել է անփոփոխ: Հիշեցնենք, որ այս ընկերությունը եւս ֆինանսական տուգանքի էր ենթարկվել կեղծ գովազդի համար: Հայտարարել էր, որ միայն անձնագրի եւ սոցիալական քարտի առկայության դեպքում կարելի է տեղում ապառիկ գնում կատարել, սակայն պարզվել էր, որ այն իրականությանը չի համապատասխանում: Ընկերության հանդեպ նշանակվել էր նման իրավախախտման համար առավելագույն՝ տարեկան հասույթի 1 տոկոսի չափով տուգանք, որը կազմում է մոտ 10,5 մլն դրամ: Մինչ այսօր ՏՄՊՊՀ-ը դատական կարգով պարտված որեւէ գործ չունի: Բողոքարկված բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ: ՏՄՊՊՀ