Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» պարտվեց, բայց մտավ հաջորդ փուլ

Սպորտ
sport-hh-gavat

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի 2014-15 թթ գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ չնայած 0:2 հաշվով պարտվեց «Ուլիսին», սակայն մտավ հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում ավելի խոշոր հաղթանակ էր տարել (4:1): Գավաթի խաղարկությունից դուրս մնաց նաեւ «Շիրակը»: Քառորդ եզրափակիչ պատասխան խաղում գյումրեցիները սեփական դաշտում զիջեցին գործող գավաթակիր «Փյունիկին»` 0:1 (առաջին խաղը` 0:3): Այդպիսով, կիսաեզրափակիչում «Բանանցն» ուժերը կչափի «Միկայի» հետ, իսկ «Փյունիկը» կհանդիպի «Ալաշկերտի» հետ: Այս փուլի առաջին խաղերը կկայանան 2015 թվականի մարտի 18-19-ին, իսկ պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-16-ին: