A
A
«Միկան» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 12-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Միկացիները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը եւ 12 միավորով բարձրացան 6-րդ հորիզոնական:
Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Փյունիկին»: Այս պարտությունից հետո հանրապետության չեմպիոնը նահանջեց 7-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ 12 տուրից հետո աղյուսակը 34 միավորով վստահ գլխավորում է Երեւանի «Ուլիսը»: Այնուհետեւ հաջորդում է «Փյունիկը», որն ունի 21 միավոր եւ մեկ հետաձգված հանդիպում:
