Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» շարունակեց հաղթարշավը

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար «Ուլիսը» շարունակում է իր հաղթարշավը այս մրցաշրջանում: Այսօր կայացած 12-րդ տուրի խաղում ուլիսցիները սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախեցին «Ալաշկերտին»: «Ուլիսը» տարավ թվով 11-րդ հաղթանակը, վաստակեց 34 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին» արդեն գերազանցում է 16 միավորով: Այս տուրի մյուս խաղում Գյումրիի «Շիրակը» Կապանում 3:0 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին»: Շիրակցիների կազմում բոլոր գոլերն էլ հեղինակեց Ժան-Ժակ Բուգուին: Վաղը տեղի կունենան 12-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Երեւանի «Միկան» սեփական դաշտում կընդունի «Արարատին», իսկ «Փյունիկը» ուժերը կչափի «Բանանցի» հետ: