A
A
Դիտավորությամբ 225.000 դրամի վնաս է պատճառել նախկին ընկերուհուն. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ ոստիկանության ծառայող Կարեն Ք.-ն 2014թ. օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը քարով դիմապակուն հարվածելու և ավտոմեքենայի կառավարմանը խոչընդոտելու եղանակով դիտավորությամբ 225.000 ՀՀ դրամի նյութական վնաս է պատճառել իր նախկին ընկերուհու` Վիոլետա Հ.-ին պատկանող ավտոմեքենային: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ