Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Մխիթարյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն

Սպորտ
sport-sambo

Հարավային Կորեայում ընթացող սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները արդեն նվաճել են երեք մեդալ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը 48 կգ քաշային կարգում հանդես եկած գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե պարգեւի։ Այսօր մրցասպարեզ մտած մեր բանակային սամբիստ Սեյրան Սահակյանը 90 կգ քաշային կարգում հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ սակայն պարտություն է կրել եւ բավարարվել արծաթե մեդալով։ Բոլորից հաջող հանդես է եկել մեր մինչև 52 կգ քաշային սամբիստ Գրիգոր Մխիթարյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին գրավել է առաջին տեղը եւ հռչակվել աշխարհի նոր չեմպիոն։ Վաղը կավարտվի աշխարհի առաջնությունը: