«Արարատը» հաղթեց «Ալաշկերտին»
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 8-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Ծանր եղանակային պայմաներում (հորդառատ անձրեւ) կայացած խաղն ավարտվեց արարատցիների առավելությամբ՝ 2:1: Դաշտի տերերի կազմում երկու գոլերն էլ խփեց սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: «Արարատը» տարավ երկրորդ հաղթանակը առաջնությունում եւ 6 միավորով բարձրացավ նախավերջին՝ 7-րդ հորիզոնական: «Ալաշկերտն» առայժմ մեկ միավորի առավելություն ունի եւ շարունակում է մնալ 6-րդ տեղում: Օրվա մյուս խաղում Երեւանի «Բանանցը» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»: Հանրապետության այս տարվա չեմպիոնի եւ փոխչեմպիոնի հակամարտությունը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Անցկացրած յոթ խաղից հետո «Բանանցը» 8 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Շիրակը» 21 հնարավորից վաստակել է 10 միավոր եւ գտնվում է 4-րդ հորիզոնականում: