A
A
Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց իր չեմպիոնական տիտղոսը: Այս գիշեր կայացած սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում մեր հայրենակիցը մրցեց բրիտանացի Պոլ Սմիթի հետ: Մրցամարտը սպասարկող բոլոր երեք մրցավարները հաղթանակ շնորհեցին Արթուր Աբրահամին՝ 117:111, 117:111, 119:109: Այդպիսով, մեր 34-ամյա բռնցքամարտիկը երկրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսն այս քաշային կարգում: