Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռունին ու Ջերարդը՝ ընդդեմ Արթուր Աբրահամի

Սպորտ
sport-abraham

Սեպտեմբերի 27-ին գերմանական Քիլ քաղաքում կայանալու է հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ այդ տիտղոսի հավակնորդ, անգլիացի Պոլ Սմիտի հանդիպումը:   Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին եւ Ստիվեն Ջերարդը պատրաստվում են ներկա գտնվել մենամարտին եւ մոտիկից աջակցել իրենց հայրենակցին: Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն արդեն մասնավոր ինքնաթիռ է վարձել, որպեսզի Քիլից անմիջապես վերադառնա Մանչեսթեր: Իսկ «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը դեռ վերջնական որոշում չի կայացրել, քանի որ նույն օրը նա մասնակցելու է Անգլիայի առաջնության լիվերպուլյան դերբիին: «Ես հետեւում եմ մեր բոլոր բռնցքամարտիկների ելույթներին եւ աշխատում են աջակցել նրանց: Ես սիրում եմ դիտել մենամարտերը կենդանի կատարմամբ: Կարծում եմ, որ եթե Պոլ Սմիթի մոտ ստացվի իր սիրած հարվածը, ապա նա հաստատ կնվաճի չեմպիոնական գոտին» - Liverpool Echo թերթում ասել է անվանի ֆուտբոլիստը: «Սա այն մենամարտն է, որի մասին ես երազել եմ: Սա իմ պահն է: Ես Անգլիա կվերադառնամ չեմպիոնական գոտիով» - հանդիպումից առաջ հայտարարել է անգլիացի բռնցքամարտիկը: Արթուր Աբրահամն ի պատասխան ասել է, որ ինքը ոչ թերագնահատում է, ոչ էլ գերագնահատում իր մրցակցին. «Ներկայումս ես լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ պաշտպանել իմ տիտղոսը»: