Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը պարապուրդի մատնվեցին

Սպորտ
sport-chess

Շախմատի միջազգային ֆեդերացիան հետաձգել է 2014 թվականի կանանց աշխարհի առաջնությունը, որն ամեն տարի անցկացվում է նոկաուտ մրցակարգով: Մրցաշարը պետք է կայանար առաջիկա հոկտեմբերին կամ Աշգաբադում, կամ էլ Քիշնեւում, սակայն ՖԻԴԵ-ն այդպես էլ չի կողմնորոշվել մրցավայրի հարցում: Ինչպես նշել է ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկը, առաջնությունը հավանաբար կանցկացվի 2015 թվականի գարնանը, որպեսզի ի հայտ բերվի ոչ միայն հաղթողը, այլեւ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Հոու Յիֆանի մրցակիցը: Ըստ նախնական տվյալների, աշխարհի առաջնությունն անցկացնելու ցանկություն են հայտնել Եգիպտոսը (Շարմ Էլ Շեյխ) եւ Միացյալ Արաբական Էմիրությունները (Աբու-Դաբի): Նշենք, որ կանանց աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն մեր գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք ակամայից պարապուրդի կմատնվեն առաջիկա ամսին: