Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿԱԳ բաժնի պետը ձերբակալվել է. ԱԱԾ

Պաշտոնական
05b91be2e84fa9b876bee98bba06a653

Ս.թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի և ձևակերպումների, տրամադրել ամուսնության կեղծ վկայական, հավելելով, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն, դրանով ստանալ անձնագիր և հնարավորություն ունենալ կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն : Կաշառք ստանալու դեպքով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն