Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգը Լոնդոնի հայտնի «St»-ում

Մշակույթ
համերգ

John’s Smith Square»-ում նշանավորվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգով։ Համերգը կազմակերպել էին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը և Թեքեյան մշակութային միությունը։ Համերգին որպես մենակատար հանդես է եկել հայ տաղանդաշատ ջութակահարուհի Անի Բատիկյանը: Նրան նվագակցել է բրիտանացի դաշնակահար Բենջամին Ֆրիթը։ Ծրագրում հնչել են Խաչատրյանի,Դեբյուսիի, Բրամսի, Սեն-Սանսի, Շոպենի, Բաղդասարյանի ստեղծագործությունները։ Համերգը եզրափակվել է Բատիկյանի ամուսնու՝ Ռոլանդ Ռոբերթսի՝ ՀՀ ազգային «Մեր հայրենիք» օրհներգի հիման վրա գրված վարիացիաների ներկայացմամբ: Իրադարձությանը ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր՝ տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։ Համերգից մի քանի օր առաջ Անի Բատիկյանը հարցազրույց է տվել BBC Radio 3-ին: Ընդամենը 15 տարեկանում Անին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին։ 2003թ. ընդունվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ասպիրանտուրան։ Այնուհետև ավարտել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի մագիստրատուրան։ Սովորել է նաև Իտալիայի Կրեմոնա քաղաքի Մոնտեվերդի երաժշտական դպրոցում` աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի մոտ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Մենահամերգներով հանդես է եկել Շվեցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Հայաստանում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում։ Մենհամերգներ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում: 2007 - 2012թ. դասախոսել է Շոտլանդիայի թագավորական երաժշտական ակադեմիայում։ Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղ համերգ1 համերգ2 համերգ3