A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում կայացած շախմատի մրցաշարի կազմակերպիչները մեծ անակնկալ էին պատրաստել մասնակիցների համար: Հրաժեշտի երեկոյի ժամանակ նրանց հյուրընկալել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Կազմակերպիչները երկու թիմ են ստեղծել (Կասպարովի եւ Կառլսենի) եւ բլից մրցաշար են կազմակերպել: Այդպիսով, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին առաջին անգամ բախտ է վիճակվել մրցել իր անվանի հայրենակցի հետ: Պարտիան ավարտվել է ավելի փորձառու Կասպարովի հաղթանակով: Ընդհանուր առմամբ գրանցվել է մարտական ոչ-ոքի` 3,5:3,5: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում 10 հնարավորից վաստակել էր 4 միավոր եւ զբաղեցրել 5-րդ տեղը: