Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի նետաձգության առաջնությունը տեղի կունենա Հայաստանում

Սպորտ
9d003071fed4e25d620f358b43483e3d

Հուլիսի 21-26-ը Էջմիածնում տեղի կունենա Եվրոպայի նետաձգության առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն 39 երկրների մոտ 300 մարզիկ-մարզուհիներ: Այսօր կայացած մամուլի ասուլիսին Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանն ասաց, որ այդ մրցումներում հանդես կգան 8 հայ նետաձիգներ: Առաջնությանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանը, որը հանդես կգա վեց հոգով: Սակայն, ինչպես պարզվեց ասուլիսի ժամանակ, այդ երկիրը ներկայացնելու են ազգությամբ ուկրաինացի եւ մոլդովացի նետաձիգներ: Հայաստանի նետաձգության ֆեդերացիան առաջնության կազմակերպման համար կծախսի մոտ 350 հազար եվրո: Մրցաշարի բացումը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 17:00-ին: Եզրափակիչ մրցումները կկայանան հուլիսի 26-ին: Մրցաշարը միաժամանակ վարկանիշային է: Առաջին ութ տեղերը գրաված մարզիկները վարկանիշային միավորներ կբերեն իրենց երկրներին: