Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սպորտ
sport-borba2

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ օրը մեր երեք մասնակիցներից միայն մեկը մեդալ նվաճելու հնարավորություն ստացավ: 42 կգ քաշային Հայկ Մելիքյանը հաղթահարեց առաջին երկու փուլերը եւ մտավ կիսաեզրափակիչ: Ավաղ, իր երրորդ մրցամարտում մեր պատանի ըմբիշը 0:8 հաշվով պարտվեց թուրք մրցակցին եւ դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Այսօր երեկոյան Հայկ Մելիքյանը 3-րդ տեղի համար մրցամարտում ուժերը կչափի իրանցի Ալիռեզա Նեջաթի հետ: Մեր մյուս երկու մասնակիցները` 46 կգ քաշային Հարություն Կարդանյանը եւ 69 կգ քաշային Գագիկ Պապիկյանը նախնական փուլերում պարտություն կրեցին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: