A
A
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հետապնդել շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարներին: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց վրացուհի Նինո Բաթիաշվիլու հետ: Նա վաստակեց 6,5 միավոր եւ այժմ բաժանում է 5-10-րդ տեղերը: Էլինա Դանիելյանը մրցաշարի չորս առաջատարներից ետ է մնում 0,5-1,5 միավորով, ուստի մրցանակային տեղ գրավելու համար հարկ կլինի վերջին երկու տուրերում դիմել ռիսկի եւ խաղալ միմիայն հաղթանակի համար: Մեր մյուս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն այս տուրում սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Դարիա Չարոչկինային: Նա վաստակեց 6 միավոր եւ բարելավեց մրցաշարային գործերը: