Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային արտոնություններ՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
06d5bcc283f6583ce79db94a9c54f243

«Ա եւ Գ» ՍՊԸ-ն, որի նախկին անվանումը «Ալեքս Գրիգ» էր, այսօր հարկային արտոնություն ստացավ կառավարությունից: Այս ընկերությունը կապված է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ եւ հենց այս ընկերության պիտակներն են կրում «Երեւան սիթի» խանութների ցանցում վաճառվող օղիները: Շրջանառվող լուրերի համաձայն` դրանք կեղծ եւ նմանակված օղիներ են: Ընկերությանը հարկային արտոնություն տալու Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի պատճառաբանումն այն էր, որ ներկայացվել է 1.32 մլրդ դրամի չափով ներդրումային ծրագիր. «Կատարված ներդրումների շրջանակներում նախատեսվում է նոր աշխատատեղերի ստեղծում ու արտադրանքը նախատեսվում է մասամբ արտահանել Իրաք ու հարեւան մի շարք այլ երկրներ»: 3 տարով ազատվելով ԱԱՀ-ից` «Ա եւ Գ» ընկերությունը պարտավորվել է տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ, ունենալ շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, իսկ միջին աշխատավարձն էլ սահմանել 110 հազ. դրամը: Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի փոխնախարարից չկարողացանք այլ մանրամասներ իմանալ. մինչ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, նա արագ լքեց շենքը: Իսկ ԱԳ փոխնախարարը շատ հակիրճ անդրադարձավ ԵՏՄ-ի հետ ՀՀ ստորագրվելիք պայմանագրին. «Կողմերին ուղարկված է նախագիծը, այդքանը կարող եմ ասել»: