Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աֆրիկյան համալրում «Շիրակում»

Սպորտ
sport-shirak1

Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել աֆրիկացի երեք ֆուտբոլիստների հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գանացի կենտրոնական պաշտպան, 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով եւ կգործի մինչեւ 2015թ հուլիսի 31-ը: Նրա վերջին ակումբը եղել է ռուսական «Շիննիկը»: Կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան. 19-ամյա Ստիվ Անոմայի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր: Նա «ԱՍՖԱ» ակումբի ակադեմիայի սան է: Կոտդիվուարցի մյուս ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիարասուբա Դրիսայի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: 20-ամյա ֆուտբոլիստը «Ակադեմիա Իվուար» թիմից «Շիրակ» է տեղափոխվել վարձավճարով: Նշենք, որ «Շիրակը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլին, որը մեկնարկելու է հուլիսի 3-ին: