Պաուլո Բենտուն ազնիվ պայքար է ակնկալում
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն հույս է հայտնել, որ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները աշխարհի առաջնության վերջին խաղում ազնիվ պայքար կմղեն եւ կորոշեն հաղթողին: Պատճառն այն է, որ եթե վերը նշված թիմերը ոչ-ոքի խաղան, ապա նույն խմբում հանդես եկող Պորտուգալիայի եւ Գանայի ազգային թիմերը, անկախ իրենց հանդիպման արդյունքից, ինքնաբերաբար դուրս կմնան պայքարից: Պաուլո Բենտուն նաեւ հույս ունի, որ իր թիմը խոշոր հաշվով հաղթանակ կտանի, իսկ Գերմանիան առավելության կհասնի ԱՄՆ-ի նկատմամբ: Գերմանիա – ԱՄՆ եւ Պորտուգալիա – Գանա հանդիպումները կկայանան այսօր, ժամը 20:00-ին: Ի դեպ, 1997 թվականին Պորտուգալիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում նման վիճակում էր հայտնվել: Այն ժամանակ պորտուգալացիները հույս ունեին, որ Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կհաղթի Ուկրաինայի ազգային թիմին եւ իրենք կզբաղեցնեն 2-րդ տեղը ու կմասնակցեն անցումային խաղերին: Սակայն Հայաստանի ընտրանին 0:2 հաշվով պարտվեց Ուկրաինային, եւ վերջինս գրավեց 2-րդ հորիզոնականը: