Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթեւիկ Հովհաննիսյան. Կարճաժամկետ վերադարձ տուն (տեսանյութ)

Մշակույթ
slug-11081

«Ամերիկայում լինել ջազմեն, արդեն մարտահրավեր է»,- մի առիթով ասել է հայկական ջազի լեգենդ Տաթեւիկ Հովհաննիսյանը, ով 1991թ ապրում է Ամերիկայի Միացյալ նահանգներում։ Ամերիկյան հանդիսատեսի ծափերին արժանացած երգչուհին վերադարձել է տուն, թեեւ կարճաժամկետ։ Ջազ երգչուհին կեսօրին ժամանել է Երեւան։ Վաղն արդեն կպատասխանի հայաստանցի լրագրողների հարցերին։ Երկրպագուների հետ անդրանիկ հանդիպումը կլինի հունիսի 28-ին՝ «Յանս» ակումբում։ Սա նրա երեւանյան միակ համերգը չի լինի։ Եւս մեկ համերգ տեղի կունենա Երեւանում՝ հուլիսի 4-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հայաստանյան առաջին հյուրախաղերի ընթացքում ջազի լեգենդը ելույթ կունենա նաեւ Գյումրիում եւ Ստեփանակերտում։ Տաթեւիկ Հովհաննիսյանի հայաստանյան առաջին հյուրախաղերի կազմակերպիչը «ԱԶԴ» ՍՊԸ-ն է։ Նա ծնվել է 1955թ. հունիսի 3-ին Երևանում՝ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ tatevik