Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

Սպորտ
sport-aronyan-foto4

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերմրցաշարի 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:   Հինգ ժամ 20 րոպե տեւած պարտիայում սպիտակներով հանդես եկող ռուսաստանցի գրոսմայստերը մշտապես դիրքային առավելություն ուներ, սակայն Լեւոն Արոնյանը զոհաբերեց փիղը եւ ստացավ հավերժական շախի դիրք: Աշխարհի նախկին չեմպիոնը 63-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատար եռյակին, որն ընդամենը մեկ միավոր է շատ վաստակել:   Հունիսի 12-ին նախատեսված 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի` իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: