Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կվերադառնա՞ ասոցացման համաձայնագրին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4m1i1zGBMv0

Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը բերում է Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վատացման։ «Այդ անդամակցումը բերում է Ղարաբաղի օտարման, այդ հարցը երեք նախագահները բերեցին Նազարբաեւի շուրթերով, քանի որ իր երկիրն էր էր նախագահողը, եթե Ռուսաստանում լիներ նախագահող, ապա դա կասեր Պուտինը»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Քաղաքագետը նաեւ մտահոգ է՝ ՄԱԿ-ի քարտեզում Ռուսաստանի տարածքի մեջ չի մտնում նաեւ Ղրիմը, բայց Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են այդպիսի Ռուսաստանի հետ անդամակցել, բայց Հայաստանի հետ չեն ուզում։ Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է նաեւ, որ սեպտեմբերի 3-ից առաջ մեզ կամ խնդրում էին կամ ճնշում էին, բայց մեզ էին առաջարկում անդամակցել Եվրասիական միությանը, այդ թվում նաեւ խոստումներ էին տալիս։ Իսկ մայիսի 29-ին ամեն ինչ փոխվեց. «Հիմա ես ինչքան հասկացա մենք ենք խնդրողի դերում, մենք ենք փորձում ինտեգրվել։ Դա լուրջ փոփոխություն է։ Ես չեմ զգում, որ հիմա մեզ հաճույքով ընդունում են այդ միություն»։ Նա նաեւ հիշում է, որ թե հայ, թե ռուս պաշտոնյաներ ասում էին, որ Մաքսային միություն եւ Եվրասիական միություն մենք կմտնենք միայն Ղարաբաղի հետ. «Ասում էին Ռուսաստանն էլ աջակցելու է մեզ, բայց տեսանք, որ չկատարվեց իրենց խոստումները»։ Ստեփան Գրիգորյանը առաջարկում է հայ ժողովրդին այսօր աջակցել իշխանությանը, հետեւյալ մոտեցմամբ՝ պետք է Ռուսաստանին ցույց տանք, որ մենք գրկաբաց չենք վազում իր մոտ։ Մենք պետք է չշտապենք անդամակցել, պետք է ցույց տանք, որ մտահոգված ենք. «Պետք է Հայաստանում քննարկումներ կազմակերպել , թե ԱԺ ու թե ԱԺ-ից դուրս։ Պետքա ներսում դժգոհությունների մակարդակը բարձր լինի, որ իշխանությունները կարողանան գնան այնտեղ եւ ասեն իրենց՝ ձեր պահվածքի պատճառով մարդիկ չեն ուզում իմ երկրում ինտեգրվել Մաքսային միությանը։ Այսինքն` իշխանությունը պետք է գոնե ինչ-որ լծակ ստանան ազդելու այդ երկրների վրա»։ Քաղաքագետը չբացառեց նաեւ, որ շուտով Հայաստանը կարող է կրկին թարմացնել ասոցացման համաձայնագիր ստորագրելու պրոցեսը։