Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական եվրատեսիլն» առաջին անգամ կանցկացվի կղզում

10379081_703561939705915_304324759_n1

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար հայտարարվել է մրցույթ։ Ցանկացողները պետք է հայտ ներկայացնեն հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին. • Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: • Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ: • Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով: • Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014 թ-ի մայիսի 1-ը: • Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին: • Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: • Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են: • Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների): Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ: Փաթեթն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին կամ ներկայացնել հետեւյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում: 10426054_703561893039253_1613131783_o