Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Տիգրան Ավինյանն Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են կամավորական տղաներին (видео)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է արտահերթ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայ ժողովրդի միասնական ու համախմբված ջանքերի շնորհիվ հնարավոր է լինելու հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Տիգրան Ավինյանն իր հերթին դատապարտել է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած ագրեսիվ և հանցավոր վարքագիծն՝ ընդգծելով, որ հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է: Նրանք միասին այցելել են Պաշտպանության բանակին աջակցության ձեռք մեկնած ազատամարտիկներին, զրուցել նրանց հետ, ինչպես նաև եղել են ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներում: