Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին (видео)

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոչ ինքնակամ Ադրբեջանում հայտնված և անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր, կարևորել Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը՝ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների անդամների հետ նամակագրության ապահովման նպատակով:   Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրների:  Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի ղեկավարին՝ պատվիրակության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին աջակցելու համար: