Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Официоз

Գյումրիում և Վանաձորում հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ (видео)

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և 27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում և Վանաձորում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները պարբերական են։