Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

24 ժամով կասեցվել է մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը (видео)

Հանրապետությունում այսօր 24 ժամով կասեցվել է նաև մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը: ✅ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մեկ շաբաթով կասեցրել է հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը։ Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ կասեցման ընթացքում բացելով հաստատություններն ու շարունակելով աշխատել: ✅ Երևանում 72 ժամով դադարեցվել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանքը, որտեղ խախտումները կրկնվել են։ ✅ Անփութության պատճառով կրկնվող խախտումների պատճառով կրկնակի՝ արդեն 48 ժամով, կասեցվել է նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» ՍՊԸ-ի հանրային սննդի հատվածի գործունեությունը։