Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Քաղաքացուն տապալել են գետնին․ «Օրինական պահանջը չկատարելու համար է բերման ենթարկվել» (видео)

Ակտիվիստ, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ հիմնադիր-ղեկավար Մանուել Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են 4 ոստիկան գետնին տապալում ու փորձում բերման ենթարկել մի քաղաքացու։ Տեսնյութում լսվում է, որ նկարահանողն ասում է․ «Նայե՛ք, մի դիմակի համար ինչ են անում մեր ոստիկանները մեր քաղաքացուն»։ Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է տվյալ քաղաքացին ոստիկանններին ասում․ «Թողե՛ք, գալիս եմ․․․ Արա՛, խեղդվա»։ Տեսանյութի հետ կապված «Ա1+»-ը զանգահարեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայություն։ «Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացին բերման է ենթարկվել»,- հայտնեցին լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով։