Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Общество

Իրավունքի հետքերով #15․Աուտիստ երեխաներից շատերը դպրոց չեն գնում (видео)

Իրավունքի հետքերով #15 Աուտիզմ ունեցող շատ երեխաներ հաշվառված են, բայց չեն հաճախում ո՛չ մանկապարտեզ ո՛չ դպրոց «Երբ առաջին անգամ լսեցի, որ իմ երեխան ունի աուտիզմ, ինձ թվում էր՝ ես մի քանի տարի հետո չեմ հաղթահարելու, չեմ ապրելու, այս խնդիրներով ես չեմ կրող ապրել․․․»,-ասում է «TMM – Սովորեցրո՛ւ ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Լենա Հարությունյանը՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկանալով, առաջինը ծնողն է մեկուսանում հասարակությունից և փորձում նաև երեխային մեկուսացնել։ Պատճառը հասարակության՝ աուտիզմի մասին իրազեկվածության ցածր մակարդակն է։ Շատ երեխաներ ուղղակի հաշվառված են, բայց չեն գնում ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց։ Այնինչ՝ աուտիզմ ունեցող երեխայի համար սոցիալիզացիան շատ կարևոր է։ Երեխայի համար ավելի լիարժեք կյանք ապահովելու նպատակով ընտանիքով արտերկիր տեղափոխվելու համար հավաքած գումարով Լենան 2016 թվականին հիմնադրել է «TMM – Սովորեցրո՛ւ ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնը, որը զբաղվում է Հայաստանում աուտիզմ, մտավոր զարգացման խնդիրներ և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների կարողությունների զարգացմամբ։ Կենտրոնի գործունեության հիմքում դիսկրետ վիդեո մոդելավորում (DVM) մեթոդի կիրառումն է, որն այսօր փորձում են տարածել նաև այլ հաստատություններում՝ կազմակերպելով դասընթացներ։