Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Յուրի Բախշյանի անվան մանկական Ֆիլհարմոնիան հրավիրում է հոբելյանական համերգի (видео)

Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական Ֆիլհարմոնիան պատրաստվում է իր հոբելյանական 25-ամյակին։ Ասում են՝ դժվար տարիներին՝ 1994 թվականին բացված կենտրոնը գործել է այն խիզախների շնորհիվ, որոնք հանձն առան այս պատասխանատու գործը, որի հիմնադիրը դարձավ փոխքաղաքապետ Յուրի Բախշյանը, իսկ ավելի ուշ՝ Սարգիս Մարգարյանը։ Նոյեմբերի 26-ին, ժամը 19․00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին հանդես կգան Էստրադային, կամերային, փողային և ժողովրդական գործիքների նվագախմբերը։ Մանկական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվարդ Նալբանդյանը, անդրադառնալով 25 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին, նշում է․ «25 տարիների մեր ձեռքբերումներից է այն, որ մեր կենտրոնի սաները, երաժիշտները այսօր տարբեր նվագախբերն են համալրում և առաջատար երաժիշտներ են համարվում։ Ունենք երաժիշտներ, որ Ռուսաստանից մինչև ԱՄՆ իրենց պրոֆեսիոնալ գործունեությունն են շարունակում, որոնք այժմ շնորհավորական ուղերձներ են մեզ ուղարկում և երջանիկ են, որ եղել են մանկական Ֆիլհարմոնիայի որևէ նվագախմբի երաժիշտը։ Մանկական խմբերը համերգներ են տվել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլ երկրներում, մասնակցել տարբեր մրցույթներում և մրցանակներով վերադարձել։ Այստեղ են ընդունվում դպրոցահասակ երեխաներ, որոնք արդեն ծանոթ են երաժշտությանը և այստեղ ստանում են նվագախմբային թեքում ՝ըստ իրենց նախասիրության ժանրի։ Ֆիլհարմոնիայում գործում են նաև ուսուցողական խմբեր, որտեղ ուսանում են վոկալ և պար»։ Հոբելյանական համերգին միացյալ նվագախումբը կղեկավարեն ՀՀ արտիստ կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյանը, Էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Ստեփան Գևորգյանը և Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Աիդա Նալբանդյանը։