Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Политика

«Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել». Էրիկ Գրիգորյան (видео)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել: Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, ինչի արդյունքում արձանագրվել է, որ գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացում կա: Նախարարը հիշեցրել է, որ նույն վայրում նման վթար տեղի է ունեցել 2010 թվականին: Ընկերությունն այդ ժամանակ փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով: «Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,- ընդգծել է Գրիգորյանը: Նա նաև նշել է, որ նախարարությունն այժմ աշխատում է պատժամիջոցների խստացման և տուգանքների չափի մեծացման ուղղությամբ: