Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հայ դյուցազնը նոր ռեկորդ է սահմանել ՝ միջնամատով տեղաշարժելով 23 տոննա քաշ (видео)

Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը հոկտեբերի 11-ին հերթական ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն: Ռեկորդի սահմանմանը և բոլոր պայմանների պահպանմանը հետևել է հատուկ հանձնաժողովը, որը և գրանցել է արդյունքը: