Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Հասկանում էի, որ ծանր է լինելու, բայց այլ բան է, երբ տեսնում ես»․ Նարեկ Հախնազարյան (видео)

Լսողության խնդիր ունեցող երեխաները թավջութակահար Նարեկ Հախնազարյանին սովորեցնում են «Ես սիրում եմ քեզ» բառերը ժեստերի լեզվով։ Հուզիչ պահ է։ Նարեկը՝ Արաբկիր բժշկական կենտրոնում գտնվող «Հավատ» հասարակական կազմակերպության Խոսքի զարգացման կենտրոն էր եկել, որպես «Բարի կամքի դեսպան»։ «Մինչ կենտրոն գալը, հասկանում էի, որ  ծանր է լինելու, բայց մի բան է, երբ հասկանում ես, մի բան է երբ տեսնում ես,- ասում է անվանի երաժիշտը։ -Տեսնում ես այս կենսասեր փոքրիկների վառվռուն աչիկները, որոնք արդեն հավատով են նայում քեզ»։ Երբ առաջարկել են բարի կամքի դեսպան դառնալ, ընդունել է առանց երկմտելու։ Նրա ընկերոջ փոքրիկը՝ Անուշիկը, ևս լսողության խնդիր ունի, և հիմա Նարեկը երջանիկ է, որ հնարավորություն է ունենալու աջակցել նման խնդիր ունեցող երեխաներին» «Դուք հրաշք եք սիրելիներս։ Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր ընկերը լինեմ, ձեր օգնականը լինեմ, ձեր կողքին լինեմ» - ասաց Նարեկը՝ դիմելով երեխաներին։