Открыть ленту Закрыть ленту
A A
Видео Интервью Политика

ԵԱՏՄ համաձայնագրով Հայաստանը վերջապես կկարողանա ապրանք արտահանել Իրան. Արմեն Իսրայելյան (видео)

Մի քանի օր հետո ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2018թ մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի՝ Հայաստանը վերջապես կկարողանա ապրանքատեսակներ արտահանել հարեւան Իրան։ «Ա1+»-ի հետ զրույցում իրանագետը հիշեցնում է, թե ինչ միջոցների է դիմել Իրանը տեղական արտադրողին պաշտպանելու համար, եւ բարձր մաքսատուրքերի միջոցով գրեթե անհնար դարձրել այդ շուկա ներկրվող ապրանքների մոտքը։ Ըստ համաձայնագրի՝ Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միջին մակարդակը արդյունաբերական ապրանքների նկատմամբ նվազելու է 22,4%-ից մինչև 15,4%։ Գյուղատնտեսական ապրանքների դեպքում րանը կնվազեցնի տուրքերը միջինում 32,2%-ից մինչև 13,2%։ Իրանը ԵԱՏՄ-ն կարեւորում է թե քաղաքական , թե տնտեսական առումներով. այն կմոտեցնի Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է հայ-իրանական ներուժի թերի օգտագործմանը, իրանագետը նկատում է, որ այս հարցում «ռուսական գործոնը մենք ուռճացրել ենք»։ Ըստ նրա՝ չկա մի ոլորտ, որի վերաբերյալ մենք պայմանագիր չունենանք Իրանի հետ։ Բայց պետք է վերանայել օրակարգը եւ սկսել իրատեսական ծրագրերից Անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններին՝ Արմեն Իսրայելյանը ընդգծում է. «Ասում ենք՝ Ամերիկա, Ամերիկա, բայց Իրանն էլ գործողություններ ուներ անելու,որ կնպաստեին միջուկային գործարքի կայացմանը»։ Նա հավանական չի համարում՝ Դոնալդ Թրամփ- Հասան Ռոհանի հանդիպումը, նույնիսկ երբ ԱՄՆ կողմը խոսում է առանց նախապայմանների հանդիպման մասին։ «Իրանի ներսում պահպանողականները չէին թույլ տա Ռոհանիի հանդիպումը Թրամփի հետ»,- ասում է նա։