Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Երկու նախագծեր կհովանավորի Telcell-ը (видео)

«Սեվան Ստարթափ Սամմիթ»-ին Telcell-ը ներկայացել է Telcell գերարագ Wallet-ով։ Այն հարմարավետ օնլայն դրամապանակ է, որը «Սևան ստարթափ»-ի 7 օրերին կլինի մասնակիցների կողքին։ Կօգնի ձեռք բերել ինչպես մուտքի, այնպես էլ երկկողմանի չվերթի տոմսեր։ «Սևան ստարտափի շրջանակներում մենք մեկնարկել ենք էլեկտրոնային տրանսպորտի տոմսերի վաճառք։ Բոլոր 7 օրերի ընթացքում գործում է Telcell shuttele, որը Երևան քաղաքից մինչև Սևան և Սևանից մինչև Երևան օրեկան երեք չվերթ է անում։ Ինչպես նաև մենք մեկնարկել ենք «Scan and Pay» ծառայությունը Telcell Wallet-ով, որը խանութներում է գործարկելու և Summit-ի տարածքում կա խանութ, որտեղից որ կարելի է առևտուր անել հենց Telcell Wallet-ի միջոցով»,-ասում է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։ Ընկերությունը սկսում է ներդրումային ծրագրեր իրականացնել նոր startup-երի մեջ,Սկիզբը` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ից է։ «Telcell ընկերությունը երկու հիմնական track-երի հովանավոր է՝ «FinTech Track»-ը, որտեղ մենք հովանավորում ենք FinTech ասպարեզում ստարտափները և պրոյեկտները։ Երկրորդը «FireCode Marathone»-նն է, որտեղ հովանավորում ենք ազատ ծրագրավորողներին, որոնք փորձելու են լուծել Telcell-ի տված խնդիրը»,-ասում է Արամ Ազատյանը, ավելացնելով՝ հաղթողներին սպասվում է դրամական մրցանակ։