Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նախագահն ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահին (видео)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ: