Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին (видео)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Ազգային Ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը: Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություներից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև մարզերում և Արցախում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը: