Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին, մեզ պետք է անՍերժ Հայաստան» (видео)

«Սերժիկ, հեռացիր, Սերժիկ, հեռացիր»,- այս վանկարկումն այսօր Արամ Մանուկյանն ու հազարավոր մարդիկ հնչեցնում էին Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է ՀԱԿ, Ժառանգություն եւ ԲՀԿ կուսակցությունների համատեղ հանրահավաքը։ Իր ելույթում Արամ Մանուկյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին. «Գյադաները այս երկրում չպետք է տեղ ունենան։ Հայաստանը այլեւս ազգային անվտանգության լուրջ խնդիր ունի։ Մեր անվտանգությունը եւ անկախությունը կորցնում ենք։ Մեզ պետք է անՍերժ Հայաստան»,- ասաց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ կամ շարժումը մի քանի հոգուն իր տեղն է ուղարկում, կամ Հայաստանը ազատվում է հայերից։