Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նախագահական ընտրություններում բոլորը պարտվելու են (видео)

«Երբ ինձ հարցնում են, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում ես զարմանում եմ, քանի որ նախագահ ընտրվելը դեռ հաղթանակ չէ և բոլոր պաշտոնյաները և օլիգարխները ոչնչանալու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Ըստ նրա՝ ինչով այսօր զբաղվում են մեր քաղաքական գործիչները, դա քաղաքականություն չէ. «Բոլոր նախարարները պետք է իմանան, որ հնացել է իրենց դասը, որը թյուրիմացաբար անվանում ենք քաղաքական դաս: Նրանք բանի պետք չեն և նրանց փոխարինելու են գալիս երիտասարդները»: Աշոտ Մանուչարյանի ասելով՝ օլիգարխների դեմ հետապնդումը կիսատ է, քանի որ նրանց թույլ տվեցին մտնել խորհրդարան. «Մեր և ձեր բախտը բերել է, որ մենք օլիգարխ չենք»: Աշոտ Մանուչարյանը չի բացառում նաև նախագահական ընտրություներին առաջադրվելու հանգամանքը. «Եթե հանկարծ լինի մի իրավիճակ, որը պահանջի հատուկ փոփոխություններ և դրա համար պետք լինի պետական լծակները, դա չի բացառվի։ Սակայն, առհասարակ, այդ պաշտոնները ձեռք բերելը անիմաստ եմ համարում»: