Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության ծրագիրը կարելի է հնչեցնել հավաքույթների ժամանակ» (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan1

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գոհ չէ նոր կառավարության ծրագրից, ըստ նրա՝ բացակայում են ծրագիրը իրագործելու մեխանիզմները. «Իհարկե կառավարության ծրագիրը գրված է գրեթե ցանկալի ձեւով, բայց մեխանիզմների բացակայություն կա»։ Համեմատելով նախկին կառավարության ծրագրի հետ՝ նոր կառավարության ծրագրում Վարդան Բոստանջյանը չի տեսնում նաեւ էական փոփոխություններ. «Պարզապես համահարթեցված սկզբունքով գրված են բարի ցանկություններ, որ կարել է ասել որեւէ հավաքույթի ժամանակ»։ Վարդան Բոստանջյանին թերահավատություն է ներշնչում նաեւ ծրագրում հանդիպող «Ապահով Հայաստան» բառակապակցությունը. «Լավ բառակապակցություն է, բայց այս պահին այդ մասին խոսելը ու դրա կատարման հեռանկարը բացահայտ մշուշում է»։ ԲՀԿ անդամը նաեւ նկատել է գերադրական աստիճանով գրված բառեր ու բառակապակցություններ, որոնք նույնպես վստահություն չեն ներշնչել: Այնուամենայնիվ, տնտեսագետը կարծում է, որ ամենակարեւորը ոչ թե կառավարության ծրագիրն է, այլ քաղաքական, իշխանական, պետական կամքն է` երկրում լավ հարաբերություններ ստեղծելու համար: